Loading Events

« All Events

  • This event has passed.

Համր ֆիլմ-համերգ «Արքայազն Ահմեդի արկածները»

31/10/2018 @ 19:00 - 21:00

Հոկտեմբերի 31-ին Դուք առիթ կունենաք Երևանում ներկա գտնվել գերմանացի հայտնի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի յուրօրինակ համերգին: «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի շրջանակում նա հանդիսատեսին կներկայանա «Արքայազն Ահմեդի արկածները» ուրվանկարային համր մուլտֆիլմի ցուցադրությանն ուղեկցող իր հիասքանչ համընթաց նվագակցությամբ: Գերմանացի այս կոմպոզիտորն ու դաշնակահարը հայտնի է համր ֆիլմերի ցուցադրություններն իր դաշնամուրային վիրտուոզ կատարումներով ուղեկցող տպավորիչ համերգներով: Նրա երաժշտությունն ազդեցիկ է, գերող, ժամանակակից և ֆիլմի հետ միահյուսվելով՝ կատարյալ էքսպրեսիվ միասնություն է դառնում:

Սկիզբը՝ ժամը 19։00
Վայրը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մեծ դահլիճ, Վարդանանց փ․ 18, Երևան
Մուտքն ազատ է։

Details

Date:
31/10/2018
Time:
19:00 - 21:00