Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոակումբ․ «Երիխով»

15/11/2018 @ 19:00 - 21:00

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Գյոթե» կենտրոնում միասին կդիտենք «Երիխով» ֆիլմը (Jerichow, 2008թ): Այսպիսով կմեկնարկի մեր կինոակումբի շրջանակներում արդի գերմանական կինոյի ամենաակնառու հեղինակներից Քրիստիան Փեցոլդի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը:

Մուտքն, ինչպես միշտ, ազատ է:
Ֆիլմը կցուցադրվի հայերեն ենթագրերով:

Թոմասն Աֆղանական պատերազմի գերմանացի վետերան է, ով ստիպված է ապրել հյուսիսարևելյան Գերմանիայի Երիխով խուլ գյուղում: Հարբած վիճակում մեքենան վթարելուց հետո Թոմասը հանդիպում է թուրք բիզնեսմեն Ալիին: Վերջինս նրան գործի է ընդունում, օգնում վերականգնվել: Բայց շուտով Թոմասն սկսում է սիրահետել Լաուրային՝ Ալիի կնոջը: Բնականաբար, այս իրավիճակը չի կարող հանգուցալուծվել առանց բռնության…

Details

Date:
15/11/2018
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map