Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոակումբ․ «Բարբարա»

22/11/2018 @ 19:00 - 21:00

Եվրոպական ֆիլմերի փառատոնի առիթով Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբում նախաձեռնել ենք արդի գերմանացի ամենահետաքրքիր ռեժիսորներից մեկի՝ բազմաթիվ փառատոների դափնեկիր Քրիստիան Փեցոլդի ֆիլմերի հետահայաց հատուկ ծրագիր: Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, միասին կդիտենք ու կքննարկենք նրա «Բարբարա» կինոնկարը (Barbara, 2012), որի համար Փեցոլդն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Մուտքն անվճար է՝ ինչպես միշտ:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն ենթագրերով, որոնք թարգմանվել են հատուկ այս առիթով:

Տևողությունը՝ 1 ժամ 45 րոպե:

1980 թվական: Արևելյան Գերմանիա: Երիտասարդ բժիշկ Բարբարա Վոլֆը (հիանալի Նինա Հոսի կատարմամբ) փորձում է օրինական ձևով տեղափոխվել Արևելք, սակայն ի պատասխան՝ իշխանություններն ուղարկում են նրան խուլ ծայրամասում աշխատելու: Այժմ Արևելքում ապրող Յորգը ծրագրեր է հյուսում՝ ինչպես ազատագրել իր սիրելի Բարբարային: Միաժամանակ շատ փակ ու ներամփոփ կյանք վարող Բարբարան հետզհետե սիրահարվում է գլխավոր բժիշկ Անդրեին: Սակայն ո՞վ է նա՝ ազնիվ մա՞րդ, թե՞ իրեն հետևելու հատուկ առաքելություն ունեցող Շտազիի գործակալ: Փախուստի ժամը մոտենում է, և Բարբարան պետք է որոշում կայացնի:

Փեցոլդն, ինչպես միշտ, վարպետորեն սոցիալ-քաղաքական ենթատեքստ է հաղորդում լրտեսական-ռոմանտիկ սյուժեին՝ վիրաբույժի պես վերլուծելով Գերմանիայի բաժանված անցյալը՝ դրանով իսկ լույս սփռելով միավորված ներկայի վրա:

Details

Date:
22/11/2018
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map