- This event has passed.
Ամեն անգամ հինգշաբթի
14/11/2019 @ 16:30 - 18:00
Ամեն անգամ հինգշաբթի՝ Գյոթե կենտրոնում
Ամեն անգամ հինգշաբթի միջոցառումների շարքի շրջանակներում Երևանի Գյոթե կենտրոնը Գերմանիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպում է «ինքնաշեն իրեր պատրաստելու ցերեկույթ մեծերի ու փոքրերի համար»: Միջոցառումը կսկսվի 2019 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 16:30-ին Գյոթե կենտրոնի գերմանական ընթերցասրահում, որը գտնվում է Մհեր Մկրտչյան 1 հասցեում: Այստեղ կարող եք իսկական տոնական լապտերներ պատրաստել Սբ. Մարտինի տոնից հետո Որից հետո կարող եք մասնակցել լապտերներով փոքրիկ երթին՝ մոտակայքում գտնվող Անգլիական այգու միջով: Սբ. Մարտինի օրը ավանդական, քրիստոնեական տոն է նվիրված Սուրբ Մարտին Տուրեցուն, ով իր թիկնոցը երկու կես է արել և մի կեսը նվիրել մի մուրացկանի: Այս օրը Գերմանիայում և մի շարք այլ երկրներում ավանդաբար տոնում են լապտերների երթով և Սբ. Մարտինին նվիրված երգերով: