![Loading Events](https://goethe-zentrum.am/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Ֆիլմակումբ. Արևածագ
11/12/2019 @ 19:00 - 21:00
![](https://goethe-zentrum.am/wp-content/uploads/2019/11/61821860_2491811770863644_3006535209517580288_o.jpg)
Արևածագ
Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու
Արտադրման տարեթիվ՝ 1927
Տևողությունը՝ 95 րոպե
«Գյոթե» կենտրոնի կինոակումբում համաշխարհային կինոյի հանճար Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի ֆիլմերի հետահայաց ծրագիրը եզրափակում ենք դեկտեմբերի 11-ին՝ ժ. 19:00-ին, «Արևածագ» կինոնկարի ցուցադրությամբ: 2012-ին՝ Բրիտանական կինոինստիտուտի հարցման արդյունքում, այս ֆիլմը ճանաչվել է համր շրջանի մեծագույն գլուխգործոց, իսկ դեռ 1929-ին՝ Ամերիկյան կինոակադեմիայի առաջին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ «Արևածագն» արժանացել է «Լավագույն ունիկալ և արտիստիկ կինոնկար», «Լավագույն օպերատրական աշխատանք» և «Լավագույն դերասանուհի» մրցանակներին:
Սա շատ պարզ սիրային եռանկյունի է, որտեղ խճճված ամուսինը թողնում է կնոջն ու գյուղական կյանքը և մեկնում քաղաք՝ կրքոտ սիրուհու հետևից: Սակայն կինը հետևում է նրան, և մեծ քաղաքում իրենք միասին փորձում են վերգտնել իրենց սերը: Այս պարզ պատմությունը Մուռնաուն մատուցում է ցնցող արտահայտչամիջոցներով՝ կերտելով իսկական սիրո հուզիչ և ազդեցիկ կերպար և առավելագույնս օգտագործելով կինոյի բոլոր հնարավորությունները: Բազում մասնագետներ այս ֆիլմը համր կինոյի գագաթնակետն են համարում: