- This event has passed.
Կինոդիտում. Կենսանշաններ
18/03/2020 @ 19:00 - 21:30
Event Navigation
Կենսանշաններ
Ռեժիսոր՝ Վերներ Հերցոգ
Արտադրման տարեթիվ՝ 1968
Տևողությունը՝ 87 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Ամսաթիվ՝ 18 մարտի, 2020
Ժամ՝ 19:00
Վայր՝ Երևանի «Գյոթե» կենտրոն (Մհեր Մկրտչյան 1, Հրապարակի հարևանությամբ)
Մուտքն ազատ է: Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմից առաջ կցուցադրվի նաև Վերներ Հերցոգի «Վերջին խոսքերը» (Letzte Worte) 13 րոպեանոց կարճամետրաժը (1968):
«Կենսանշաններ» ֆիլմով է սկսվել գերմանացի վարպետ Վերներ Հերցոգի փառահեղ կարիերան, որը ներառում է այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են «Ագիռե. Աստծո ցասումը», «Ֆիցկարալդոն», «Յուրաքանչյուրն՝ իր համար, իսկ Աստվածն՝ ընդդեմ բոլորի»-ն և այլն: Այս բոլոր ֆիլմերի նախանշանները կարելի է տեսնել վարպետի առաջին՝ «Կենսանշաններ» կինոնկարում, որտեղ Երկրորդ աշխարհամարտում վիրավորված գերմանացի զինվորը մեկուսացվում է 14-րդ դարի հին ամրոցում, որպեսզի ապաքինվի: Սակայն տիրող ունայնությունն ու ձանձրույթը հետզհետե ազդում են երիտասարդի վրա, ով աստիճանաբար սկսում է խելագարվել:
Վերներ Հերցոգը, Ռայներ Վերներ Ֆասբինդերն ու Վիմ Վենդերսը մեր օրերում կինոյի դասականներ են համարվում, բացառիկ տաղանդներ, ովքեր իրենց գործունեությամբ 1970-ականներին կերպափոխեցին գերմանական ու համաշխարհային կինոյի երեսը: Բայց որտեղի՞ց են սկսել ապագա վարպետները, ո՞նց են արել իրենց առաջին քայլերը: «Գյոթե» կենտրոնի կինոակումբի մարտյան ծրագրի շրջանակներում հենց սա ենք պարզելու՝ դիտելով ու քննարկելով դասականների առաջին կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը: