- This event has passed.
«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի փակում. օր 3
06/09/2019 @ 18:00 - 21:00
Event Navigation
Սեպտեմբերի 4-6-ը հրավիրում ենք ձեզ մասնակցել Գյոթե ինստիտուտի «Վաղվա քաղաքը» շրջիկ ցուցահանդեսի փակմանը: «Վաղվա քաղաքը» Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Գյոթե ինստիտուտի ցուցահանդեսն է, որը ցուցադրվում է Երեւանում, իսկ այնուհետև կճանապարհվի Մինսկ եւ Մոսկվա՝ 2019-ին եւ Կիեւ ու Նովոսիբիրսկ՝ 2020-ին:
- Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18.00.
Խորհրդային քաղաքների ապագան. քննարկում
Քննարկման մասնակիցներ ՝ Լևոն Աբրահամյան (մշակութաբան, ազգագրագետ), Արսեն Կարապետյան (ճարտարապետ), Գայանե Մելքոմյան (իրավաբան, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու անդամ), Սարհատ Պետրոսյան (ճարտարապետ, ուրբանիստ), , մոդերատոր՝ Ռուբեն Արևշատյան (արվեստի քննադատ, համադրող)
Skype միացում Վոլֆգանգ Քիլի (գրող ՝ Բեռլին), Մարիա Դրեմայտեի (ճարտարապետության պատմաբան, Վիլնյուս), Օուեն Հեդերլիի (գրող, հետազոտող, Լոնդոն), Վլադիմիր Պապերնիի (ճարտարապետության պատմաբան, մշակութաբան, Լոս Անջելես) հետ։
Վայրը՝ «Գյոթե կենտրոն»