Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց ընթերցումներ՝ գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության աշխատարանի շրջանակներում

01/07/2020 @ 14:00 - 16/09/2020 @ 18:00

Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ բոլոր մեր ծրագրերը… Թարգմանչական գործունեությունը իրականացվում է լուռ և մեկուսի պայմաններում և հետևաբար կարծես թե այնքան էլ չի տուժել համավարակից: Սակայն այս աշխատարանները հսկայական կարևորություն ունեն թարգմանիչների համար, քանի որ դրանց ընթացքում տեղի է ունենում փորձի փոխանակում երկու երկրների ներկայացուցիչների միջև:

Աշխատարանը վարում և ուղղորդում են երեք փորձառու թարգմանչուհիներ, որոնք մասնակիցների հետ միասին աշխատում են ներկայացված թարգմանությունների վրա: Քննարկվում են ոչ միայն տեքստերի առանձին հատվածներ, այլ նաև թարգմանության հետ կապված ընդհանուր թեմաներ և խնդիրներ: Աշխատարանը նպատակ ունի նպաստել գրական թարգմանության որակավորման բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնել մասնագիտական գործունեության շրջանակները (թարգմանիչներ, հեղինակներ, հրատարակչություններ, դրամաշնորհային ծրագեր): Հետևաբար աշխատարանների ընթացքում քննարկվում են նաև բոլոր տեսակի մասնագիտական հարցերը և բարդությունները:

Ցավոք այս տարվա աշխատարանը ստիպված եղանք տեղափոխել 2021 թ., սակայն թարգմանիչների աշխատանքը չի կանգնում: Այդ իսկ պատճառով էլ ցանկանում ենք Ձեր դատին հանձնել մեր աշխատարանների արդյունքները՝ հույս ունենալով, որ այն մեծ հետաքրքրության կարժանանա և գուցե կքաջալերի մյուս թարգմանիչներին դիմել և մասնակցել գրական թարգմանության աշխատարաններին:

Գրական թարգմանչական աշխատարանների շրջանակներում մենք մեր այցելուներին կներկայացնենք առցանց ընթերցումների մի շարք, որոնք ընթացքում թարգմանիչները կընթերցեն իրենց թարգմանություններից հատվածներ:

01.07.2020 – Թարգմանչուհի Ռոզմարի Թիցեն պատմում է գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության աշխատարանների մասին:

08.07.2020 – Թարգմանիչ Շտեֆան Հայմանը ընթերցում է Աղասի Այվազյանի «Կիրակոսը» պատմվածքից  մի հատված՝գերմաներեն թարգմանությամբ:

15.07.2020 – Թարգմանչուհի Էլքե Հարթմանը ընթերցում է Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքից մի հատված՝ գերմաներեն թարգմանությամբ:

26.08.2020 – Թարգմանչուհի Վիբքե Ցոլմանը ընթերցում է Գրիգի «Պուճուր մարդը» պատմվածքը՝ գերմաներեն թարգմանությամբ:

 

 

Details

Start:
01/07/2020 @ 14:00
End:
16/09/2020 @ 18:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map