Loading Events

« All Events

Ջոանա Շյոլ «Հայացք և հեռանկար». գրքի շնորհանդես ու նկարների ցուցադրություն

May 13 @ 18:00 - June 10 @ 18:00

Մայիսի 13-ին, ժամը 18։00-ին Գյոթե կենտրոնում տեղի կունենա արվեստագետ, բանաստեղծ Ջոանա Շյոլի «Հայացք և հեռանկար» գրքի շնորհանդեսն ու նկարների ցուցադրությունը։
***
Փոքրիկ ժպիտը
Այնքան դժվար Ժամանակներ են, ծիծաղն, ասես, անհետացել է: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Մենք ապրումակցում ենք մարդկանց, ժողովուրդներին, թեև այնքան քիչ բան կարող ենք անել նրանց պաշտպանելու համար: Սխալ մարդիկ են իշխանության ղեկին։
Մեզ ինչ-որ բան է պակասում, փոքրիկ ժպիտի կարիք ունենք: Երբեմն ցավալի, երբեմն զարմացած, երբեմն զվարճալի, այնպես, որ կարողանանք այն կիսել ուրիշների հետ:
Ժպիտ, որը կարող է հասնել մեր աչքերին ու սրտին:
Ամեն ինչ, ինչ այնքան էլ նորմալ չի թվում, իսկ ներկայումս նման բաները շատ են, կարող է մեզ ցնծության պահեր պարգևել:
Հետաքրքիր պատմություններ, ջերմ ու ուրախ նկարներ, սիրելիների կողքին լինելը, եթե բախտներս բերի՝ մի քիչ էլ երաժշտություն․․․
Դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է փոքրիկ ժպիտ առաջացնելու համար, բայց մենք պետք է այն փայփայենք, իրավունք չունենք այն կորցնելու:
Մենք ժպտալու կարիք ունենք ավելի, քան երբևէ։

Details

Start:
May 13 @ 18:00
End:
June 10 @ 18:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map