Loading Events

« All Events

  • This event has passed.

Լաուրա Ցվիրտնիա «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք»․ Ընթերցում և քննարկում Երևանում

30/11/2023 @ 19:00 - 21:00

Իր դեբյուտային վեպում գրող Լաուրա Ցվիրտնիան պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնք հեռացել են իրենց հայրենիքից՝ այլ տեղում նոր հայրենիք գտնելու համար։ Այս գրքի հերոսները տարբեր անուններ ունեն, խոսում են տարբեր լեզուներով, բայց միևնույն է, նրանց մի բան է միավորում․ նրանք բոլորն էլ տենչում են գտնել մի վայր, որը տուն կդառնա նրանց համար։ Գիրքն անդրադառնում է ոչ միայն գաղթականների փորձառության բարդ խնդիրներին, այլ նաև Թուրքիայում հայոց ցեղասպանության ցավալի պատմությանը։ Հեղինակը յուրահատուկ և հուզիչ կերպով պատմում է այն մասին, թե ինչ է նշանակում գտնվել հասարակության եզրին։ Եվ ինչ է նշանակում ունենալ մի պատմություն, որն ուրիշների հետ կիսել չես կարող։
Գերմանիայի դեսպանատան, Գյոթե կենտրոնի և Բեռլին Արտ հյուրանոցի հրավերով Լաուրա Ցվիրտնիան երկու ընթերցում կունենա Հայաստանում, նոյեմբերի 29-ին Գյումրիում և 30-ին Երևանում։
Ընթերցումից հետո տեղի կունենա պանելային քննարկում Լաուրա Ցվիրտնիայի, գրքի թարգմանիչ Մարիամ Գուրզադյանի և գրական գործակալ Արևիկ Աշխարհոյանի հետ։ Քննարկումը կվարի Հայաստանի ՓԵՆ-ի տնօրեն, գրող Արմեն Հայաստանցին (Օհանյան)։
Ընթերցումն ու քննարկումը կլինեն գերմաներեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Միջոցառումները կազմակերպել է Գերմանիայի դեսպանությունը՝ Բեռլին Արտ հյուրանոցի և Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նոյեմբերի 30-ին, ժամը 19։00-ին
Գյոթե կենտրոն Երևան
Մհեր Մկրտչյան 1
Մուտքն ազատ է։

Details

Date:
30/11/2023
Time:
19:00 - 21:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map