Loading Events

« All Events

  • This event has passed.

ԱՍԵՆՔ-ԽՈՍԵՆՔ՝ ցանցային հանդիպում արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար

14/12/2023 @ 16:00 - 20:30

Սիրելի ընկերներ և գործընկերներ, եկե՜ք ԱՍԵՆՔ-ԽՈՍԵՆՔ
Տարին մոտենում է իր ավարտին։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցան շատ իրադարձություններ, ինչպես հրաշալի, այնպես էլ բարդ ու շատ ցավոտ, որոնք անդրադարձան նաև մեզ՝ արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներիս։
Գյոթե կնտրոնում նույնպես փոփոխություններ եղան, ինչպես աշխատակազմի, այնպես էլ ծրագրային առումով։ Հետևաբար, մեզ համար տարվա ավարտը նաև նոր փուլի սկիզբ է հանդիսանում․ մենք ուզում ենք ավելի լավ ճանաչել իրար, լսել իրար և ամենակարևորը՝ խոսել այն մասին, թե որն է ներկայումս մեր տեղն ու դերը Երևանի և առհասարակ Հայաստանի մշակութային ոլորտում։
Որո՞նք են ձեր մտահոգությունները, ի՞նչ նպատակներ ունենք գալիք տարում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ աշխատել միասին։ Ի՞նչ է մեզ անհրաժեշտ ավելի շարունակական ու թափանցիկ համագործակցության համար։ Ինչպե՞ս կարող ենք իրար ավելի շատ վստահել։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ մարդկանց ներգրավել։ Մի խոսքով, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ արվեստն ու մշակույթը Երևանում ոչ միայն շարունակում են արդիական լինել, այլև մեր աշխատանքը դառնում է ավելի թափանցիկ, արդար ու համերաշխ։
Եվ վերջապես, մենք կուզենայինք հարցնել բոլորիդ, թե ինչպես կարող է Գյոթե կենտրոնն ապագայում ավելի նպատակային աջակցել ձեզ՝ արվեստի ու մշակույթի հայաստանյան ներկայացուցիչներին։
Բոլոր այս հարցերը քննարկելու նպատակով Գյոթե կենտրոնը սիրով հրավիրում է ձեզ դեկտեմբերի 14-ին ժամը 16:00-ին կայանալիք հանդիպմանը։ Միջոցառման լեզուն կլինի անգլերեն, բայց հայերեն թարգմանությունը հնարավոր կլինի ըստ պահանջի։
Քննարկումից հետո մենք նաև մի փոքր կնշենք գալիք տոները՝ երաժշտության ու տաք գինու ուղեկցությամբ 😊
Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 12-ը՝ գրելով հետևյալ հասցեին՝ info@goethe-zentrum.am
Սիրով սպասում ենք ձեզ։
Օրակարգ՝
Հինգշաբթի, դեկտեմբերի 14-ին
Ժամը 16:00-18:00՝ ԱՍԵՆՔ-ԽՈՍԵՆՔ, ցանցային հանդիպում արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար
Ժամը 18:00-ից՝ տոնական խնջույք տաք գինու ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ
Պաստառը՝ Արմինե Շահբազյանի։

Details

Date:
14/12/2023
Time:
16:00 - 20:30

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map