
- This event has passed.
Կինոակումբ․ Ֆիցկարալդո
28/06/2018 @ 19:00 - 21:00
Event Navigation

Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբում աշխարհահռչակ ռեժիսոր Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը կամփոփենք հունիսի 28-ին՝ 19:00-ին, նրա մեծագույն գլուխգործ համարվող «Ֆիցկարալդո» (Fitzcarraldo, 1982թ., 157 ր.) ֆիլմով, որի համար Հերցոգն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմը կցուցադրվի հատուկ այս առիթով թարգմանված հայերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է: Սիրով կսպասենք բոլոր կինոսերներին:
«Ֆիցկարալդոն», որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Կլաուս Կինսկին և Կլաուդիա Կարդինալեն, կինոկտավ է մարդու և նրա երազանքի մասին: Ֆիլմի համանուն հերոսը մեծ, բայց անհնարին թվացող գաղափարներով և սուղ միջոցներով գործարար է, ով անկախ ամեն ինչից և չնայած բոլոր խոչընդոտներին՝ մտադիր է Ամազոնի ջունգլիներում կառուցել «աշխարհի լավագույն օպերային թատրոնը»: Եվ եթե այդ նախաձեռնության համար գումար վաստակելու միակ ձևն իր հսկա նավը լեռան վրա բարձրացնելն է, ապա Ֆիցկարալդոն պատրաստ է վտանգել թե՛ իր, թե՛ ուրիշների կյանքը: