2021թ. հունվարի 9-20-ը տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյոթե կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ցուցադրվեց երեք մանկապատանեկան ֆիլմ Գերմանիայից․
🎥 «Արքայի երեք զավակները», ռեժիսոր Ֆրանկ Ստոյե,Գերմանիա, 2019
🎥 «Ֆուսսել», կարճամետրաժ անիմացիոն ֆիլ, ռեժիսոր Ալեքսանդր Բերվեք, Գերմանիա, 2019
🎥 «Ոչ», Գերմանիա, 2018
«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):