ՀԵՏԱՁԳՎԵԼ Է: Գերմաներեն հայերեն գրական թարգմանչական աշխատարան

ViceVersa: Գերմաներեն հայերեն թարգմանչական աշխատարանը կորոնա վիրուսի հետ կապված ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

2020թ. հոկտեմբերի 19-23-ը Շտրալենում կկայանա գրական թարգմանչական երրորդ աշխատարանը, որը կվարեն Վալերի Էնգլերը, Գայանե գինոյանը և Ռոզմարի Թիցեն:

 

Աշխատարանի կենտրոնում լինելու են ներկայացված թարգմանությունների քնարկումները, որոնք կիրականացվեն երեք փորձառու թարգմանչուհիների կողմից: Բացի բուն թարգմանություններից անդրադարձ կկատարվի նաև թարգմանչական ընդհանուր թեմաների և խնդիրների: Թարգմանչական աշխատարանի նպատակն է նպաստել գրական թարգմանության ոլորտի զարգացմանն ու մասնագիտացմանը, ինչպես նաև ավելի ամուր հիմքեր հաստատել մասնագիտական դաշտում: Աշխատարանի ընթացքում կլինեն նաև հանդիպումներ խմբագիրների և գրականության քննադատների հետ:

Աշխատարանի մասնակիցների թիվը սահմանափակ է, նախատեսված է 10 հոգու համար, 5-ական հոգի ամեն խմբի համար: Տարիքը և փորձի ծավալը էական չեն: Աշխատարանին մասնակցելու նախապայման է լինել լեզվի կրող նպատակային լեզվի պարագայում, ինչպես նաև սիրել լեզուն և գրականությունը: Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց հայերեն կամ գերմաներեն թարգմանությունը (5 նորմավորված էջ) մինչև 2020 թ. ապրիլի 15-ը: Մասնակիցների ընտրությունը կկայացվի մինչև ապրիլի վերջ:

Աշխատարանը կվարեն՝ Վալերի Էնգլերը, Գայանե Գինոյանը և Ռոզմարի Թիցեն:

Մասնակիցներ՝ 10 հոգի, երկու խումբ՝ գերմաներեն-հայերեն և հայերեն-գերմաներեն, հնարավորինս հավասարաչափ բաշխված:

Երբ՝ 19.10.2020 (երկուշաբթի) – 23.10.2020 (ուրբաթ) (ժամանումը հոկտեմբերի 18-ին, մեկնումը՝ հոկտեմբերի 24-ին)

Որտեղ՝ թարգմանիչների եվրոպական կենտրոն, Շտրալեն, Գերմանիա

Ծախսեր՝ Մասնակցության, կացության և ճամփորդության ծախսերը ստանձնում է կազմակերպող կողմը:

Մանրամասների համար անցեք հղումով՝

https://www.toledo-programm.de/werkstaetten/5/viceversa/850/viceversa-deutsch-armenische-werkstatt

Բովանդակային հարցերի դեպքում կարող եք դիմել աշխատարանի վարողներին.

Գերմանական խմբի համար՝ Վալերի Էնգլեր valerie.engler@posteo.de

Հայկական խմբի համար՝ Գայանե Գինոյան  gaya.ginoyan@gmail.com