Արվեստի ճամբար Կոնդում

17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ (օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշներ, 1687 թվականին կառուցված մզկիթի ավերակներ), Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք:
⏰ Ծրագիր
– Երկուշաբթի, 5 հուլիսի, ժ․19․00 – Միջոցառման բացումը՝ Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» (1984) ֆիլմի ցուցադրություն (Երևան, Կոնդ , Ռուսթավելի փող․17,)
– Երեքշաբթի, հուլիսի 6-ից՝ շաբաթ, հուլիսի 10-ը, ժ․11․00-ից 12․30-ը և 17․30-ից -19․00-ն, Ռուսթավելի 17՝ Կոնդ արվեստի ճամբար, գրաֆիտիի, շաբլոնների, մետաքսագրություն, անիմացիոն ֆիլմերի հերոսների ստեղծման, երաժշտական գործիքների պատրաստման աշխատարաններ։ Երեխաների համար աշխատարանները բաց են ժ․11-ից 13-ը (խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/pCCZw6Wf1or3MMaM8 ), երիտասարդների համար՝ ժ․17․30-ից 19․30-ը (գրանցվել այստեղ՝ https://forms.gle/DowxUbw34feQyad16 )։
– Երեքշաբթի, հուլիսի 6, չորեքշաբթի հուլիսի 7, հինգշաբթի, հուլիսի 8 ժ․ 20․00, Ռուսթավելի փող․՝ ֆրանսիական և գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն (հայերեն ենթագրերով)
– Շաբաթ, 10 հուլիսի, ժ․ 18․00, ՃՇՀԱՀ – Քննարկումների օր՝ «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որը կհամակարգի և կվարի ֆրանսիացի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոն՝ ENSAL-ի շրջանավարտ, երիտասարդ ճարտարապետների հետ և ՃՇՀԱՀ-ի, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ճարտարապետության թանգարանի, ինչպես նաև Լիոնի և Երևանի քաղաքաշինության գործակալությունների հետ համագործակցությամբ։
– Կիրակի, 11 հուլիսի, Կոնդի դպրոց, Ռուսթավելի փող․ 17՝ Փակման համերգ Հայկ Կարոյի Կարապետյանի կատարմամբ, Կոնդ արվեստի ճամբարի աշխատանքների ցուցադրում, ինչպես նաև «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով ցուցահանդես։