«Գերմաներենը բազմերանգ լեզու է»

Ապրիլի 8-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Գերմաներենը բազմերանգ լեզու է» գրքերի ցուցադրությունը, որը մեր այցելուներին դեռ հասանելի կլինի մինչև մայիսի 28-ը։ Այս շրջիկ ցուցահանդեսը կազմակերպել է Վրաստանի Գյոթե ինստիտուտը և Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, Երևանի Գյոթե կենտրոնի և Գերմանական ընթերցասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 300 գիրք՝ գեղարվեստական, մանկական, ինչպես նաև մասնագիտական գրականության ոլորտներից։ Գերմանալեզու գրքերից բացի ցուցադրված են նաև վերջին տարիներին լույս տեսած գերմանական գրականության հայերեն թարգմանությունները։
📢Ընդհանուր տեղեկություններ այցելուների համար.
Ցուցահանդեսի այցելությունը հնարավոր է փոքր խմբերի համար (առավելագույնը 15 այցելու)՝ նախնական գրանցմամբ:
Ցուցահանդեսի այցելությունը էքսկուրսավարի հետ ՝ Երեքշաբթի՝ 16:00-18:00 Ուրբաթ ՝ 14:00 – 16:00
Եթե հետաքրքրված եք ցուցանդեսով, խնդրում ենք, նախապես գրանցվել էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ զանգահարել նշված հեռախոսահամարին։
Էլ. հասցե՝ lesesaal@slz-eriwan.am
Հեռախոս՝ 060 504712