ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Տիեզերք.Մարդ.Ինտելեկտ»

Գյոթե ինստիտուտը, Մաքս Պլանկի անվան միությունն,  ինչպես նաև MIGA & Lamito LLC, Codeex  և German Invest ընկերությունները ներկայացնում են MINT «Տիեզերք․ Մարդ․ Ինտելեկտ» ցուցահանդեսը, որը նվիրված է Գերմանիայում առաջադեմ հետազոտություններին: Ինտերակտիվ ցուցահանդեսը պատկերների, ֆիլմերի և հետազոտական նախագծերի տեսքով պատմում է մարդկության մեծ առեղծվածների, գիտական մտածողության ձեռքբերումների մասին և խթանում է գիտական և սոցիալական կարևոր թեմաների շուրջ մտորումներին:

«Տիեզերք․ Մարդ․ Ինտելեկտ» նախագիծը ներկայացնում է Մաքս Պլանկի անվան միության հետազոտության արդյունքները, ցույց է տալիս ընթացիկ և ապագա հետազոտական նախագծերը Գերմանիայից  և հարցադրումներ է անում, որոնք վերաբերվում են մեզ՝ որպես երկրի վրա գտնվող մարդկանց, և որոնց մենք դեռ փորձում ենք պատասխանել: Նախագծի նպատակն է հետաքրքրություն առաջացնել հետազոտական տարբեր ոլորտների նկատմամբ, խթանել ինքնուրույն մտածելուն և հետաքրքրել Գերմանիայով և գերմաներեն լեզվով:

Ցուցահանդեսը բաղկացած է հինգ բաժիններից՝ «Տիեզերք», «Հոմո սապիենսի ուղին», «Մեր ուղեղը», «Կյանքն  անտրոպոցենում» և «Արհեստական բանականություն»։ Յուրաքանչյուր մոդուլում կա բեմական տարր. օրինակ՝ «Facemorphing» մոնիտոր, մթնոլորտային պատյան՝ հեռավորությունները տարածության մեջ կամ դարակներ տարբեր պարունակության բաժակներով՝ լաբորատորիայի նման, նվիրված՝ մարդու գործունեության ազդեցությանը շրջակա միջավայրի վրա: Հատուկ ինստալյացիաները հնարավորություն են տալիս տարբեր հույզեր զգալ երաժշտության ազդեցության տակ կամ շփվել ռոբոտի հետ: Մի քանի կայաններում կան բացահայտելու և սովորելու այլ հետաքրքիր բաներ, օրինակ, թե ինչպես է հնչում 40.000-ամյա ոսկրային ֆլեյտան կամ որտեղից է մեր մոլորակի վրա հայտնվել ոսկին: QR կոդերը հնարավորություն են ընձեռում լրացուցիչ  տեսանյութեր, լուսանկարներ կամ փոդքասթներ ուսումնասիրել:

Ցուցահանդեսը հիմնականում ուղղված է գերմաներեն սովորող դպրոցականների և ուսանողների խմբերին (10-20 անձ)։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ընթացիկ գիտական հետազոտություններով և Գերմանիայով, նույնպես սիրով հրավիրված են դիտելու ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն խմբով այցելելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում այստեղ՝ https://goethe.simplybook.me/v2/

Ցուցահանդեսի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.goethe.de/prj/umi/de/
Բացումը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 17:00-ին
Այն կգործի մարտի 20-ից ապրիլի 17-ը։
Հասցե՝ Գյոթե կենտրոն
Մհեր Մկրտչյան 1,
0010 Երեւան

Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման (DWV) տնօրինությանը և անդամներին՝ Քոդեքս, Լամիտո & Միգա, Ջերման Ինվեստ, աջակցության համար։