Վիրտուալ իրականությունն արվեստում․ Աշխատարան

Երևանի «Գյոթե կենտրոնը» օրեր առաջ կազմակերպել էր վիրտուալ և լրացված իրականության աշխատարան Գյոթե ինստիտուտի Մյունխենյան կենտրոնակայանի առաջատար փորձագետ Գորան Վուլինովիչի և Երևանում տեղացի գործընկերների՝ ARLOOPA-ի և Onoff-ի հետ։ Քառօրյա աշխատարանի թիրախում էին հետևյալ թեմաները՝ նկարել վիրտուալ իրականությունում, ծանոթանալ գործիքներին և արդեն կուտակած փորձին ու գիտելիքին, բազմօգտատեր վիրտուալ իրականություն և մետավերս ու, իհարկե, մեր մասնակիցների կողմից շատ սիրված վիրտուալ իրականության գործնական սեսիաները։
Գրանցվել էին մասնակիցներ ամենատարբեր ոլորտներից՝ սպրոտ, մշակույթ, գեյմինգ։ Մասնակիցները սովորեցին ինչպես կազմակերպել դասավանդումը՝ օգտագործելով VR տեխնոլոգիաներ, ինչպես առհասարակ մեր աշխատանքի մեջ ներառել նոր տեխնոլոգիաները։