Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը»

Վրաստանի Գյոթե ինստիտուտը ներկայացնում է Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտ» ցուցահանդեսը, որը հասանելի կլինի նոյեմբերի 23-ից հունվարի 14-ը Երևանի Գյոթե կենտրոնում։

Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը» բազմազան է․ շուրջ 6800 տարբեր չափերի, տեսակների, պետական և ոչ պետական հովանավորության ներքո գտնվող թանգարաններ՝ տարեկան ավելի քան 111 մլն այցելուներով։

Որպես կրթվելու, փորձի ձեռքբերման, հաղորդակցության և ժամանցի հանրային վայրեր, թանգարանները ներկայացնում են մշակութային զարգացումների ողջ ներկապնակն ու անդրադառնում արդի հասարակական խնդիրներին։

Այսպիսով, ի սկզբանե թանգարաններին վերագրվող առաջադրանքները, ինչպիսիք են՝ հավաքելը, պահպանելը, հետազոտելը, ցուցադրելը և տեղեկության փոխանցումը, թանգարանագիտական և հասարակագիտական քննարկման սահմաններն ընդլայնում են դեպի լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են՝ ներառականությունը և մասնակցայնությունը։

Իմացե՛ք ավելին ցուցահանդեսի ծրագրի մասին այստեղ՝ http://chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.goethe.de/resources/files/pdf260/konzeptbroschuere_museumslandschaft_de_final.pdf

Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը» ցուցահանդեսը ներառում է 13 թեմատիկ պաստառներ՝  ներկայացնելով 68 թանգարաններ բոլոր 16 դաշնային հողերից։

Ցուցահանդեսը բացվում է թանգարանների տեղակայման քարտեզով, որի միջոցով կարելի է նաև բացահայտել Գերմանիայի դաշնային հողերը։

Յուրաքանչյուր ոլորտի համար՝ հնագիտությունից, հասարակությունից, արվեստից սկսած մինչև բնական գիտություններ և տեխնիկա, ներկայացված է մեծ ու փոքր, այցելուի ուշադրությունը գրավող, յուրահատուկ հավաքածուներ ունեցող հեղինակավոր թանգարանների ընտրանի։ Բացի թանգարանի տեսակը ներկայացնող ներածական տեքստերը, պաստառները պարունակում են նաև յուրաքանչյուր թանգարանի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ։ Երկուական լուսանկար՝ յուրաքանչյուրը ուղեկցող բացատրություններով, ներկայացնում են թանգարանի առաջարկները, հայտնի ցուցանմուշները և ցուցահանդեսի առանցքային կետերը։

Դասական համարվող թանգարանների կողքին Գերմանիայում մեծ թիվ են կազմում  նաև այսպես կոչված «հատուկ թանգարանները»՝  նվիրված ամենատարբեր թեմաների․ դեղագիտությանը, Ալպերին նվիրված թանգարաններից մինչև  երկանիվ տրանսպորտային միջոցների և մաքսատան թանգարան։ Այսպիսի «հատուկ թանգարանների» մասին տեղեկությունները ներկայացված են ցուցահանդեսի վերջին պաստառի վրա։

Ներկայացված թանգարանները նվիրված են արդի հասարակական խնդիրներին, որոնք այցելուներին միմյանց հետ հանդիպելու, կարծիքներ փոխանակելու և քննարկումներ անցկացնելու առիթ են ընձեռում։ Ինչպես նաև շատ լավ կիրառելի են գերմաներենի դասընթացների ժամանակ որպես ուսումնական նյութեր։

Բջջային հավելված

Հատուկ մշակված բջջային հավելվածը կօգնի Ձեզ ցուցահանդեսի այցելության ժամանակ։

Հավելվածը կդառնա Ձեր ուղեկիցը՝ ներկայացնելով պաստառների տեքստերի թարգմանությունները, տրամադրելով մուտք դեպի ներկայացված թանգարանների վեբ-կայքեր և կառաջարկի լրացուցիչ տեղեկություններ Ձեր կողմից ընտրված թանգարանի վերաբերյալ։

Apple StoreGoogle Play
QR-Сode App iOS Goethe-InstitutQR-Code AndroidGoethe-Institut

Դիդակտիկ նյութեր ցուցահանդեսի առանձին թեմաների վերաբերյալ կարող եք գտնել հետևյալ հղման տակ․

https://www.goethe.de/ins/ru/de/spr/eng/mld.html