EU4Culture-ը հրապարակել է այն հինգ քաղաքների անունները, որոնք հաղթել են ծրագրի «Մշակութային զարգացման ռազմավարությունների նախապատրաստմանն աջակցող հայեցակարգային հայտերի ներկայացում» փուլում և իրավունք ստացել դիմելու ծրագրին ամբողջական հայտով:
Արևելյան գործընկերության հինգ երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) ընդհանուր 70 քաղաքներ էին արձագանքել կանչին: Մենք շնորհակալ ենք Ձեր հետաքրքրության համար: Ներկայացված հայեցակարգային հայտերն ուշադիր քննելուց հետո EU4Culture-ն յուրաքանչյուր մասնակից երկրից ընտրել է 5 քաղաք: Ստորև ներկայացնում ենք Հայաստանից ընտրված քաղաքների հայտերի ցանկը՝ այբբենական կարգով).
- Գյումրի
- Իջևան
- Հրազդան
- Չարենցավան
- Սևան
Ընտրված քաղաքներին կտրվի 1000 Եվրո՝ Ամբողջական Հայտը մշակելու և ուղարկելու համար: Ամբողջական Հայտով դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 30 -ը, եվրոպական կենտրոնական ժամանակով ժամը 12:00:
Հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեք քաղաք կստանա 30.000 եվրո դրամաշնորհ՝ Մշակութային Զարգացման Ռազմավարություն պատրաստելու համար: Եվ, վերջապես, յուրաքանչյուր երկրից մեկ քաղաք կստանա 300.000 եվրո՝ իր Մշակութային Զարգացման Ռազմավարությունը իրականացնելու համար: Դրամաշնորհներին զուգընթաց, ընտրված քաղաքները կստանան Կարողությունների Զարգացման աջակցություն՝ միջազգայնացման, մշակութային ձեռնարկատիրության և մենեջմենթի, ինչպես նաև մշակութային ցուցիչների և վիճակագրության ոլորտներում:
EU4Culture-ն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող չորսամյա ծրագիր է, որ աջակցում է Արևելյան Գործընկերության երկրներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե Ինստիտուտի (ղեկավար), Չեխական Կենտրոնների, Դանիական Մշակութային Ինստիտուտի և Վրաստանում Ֆրանսիական Ինստիտուտի կողմից: