
- This event has passed.
Առցանց կինոքննարկում. Մարթա (Ֆասբինդեր, 1974)
17/06/2020 @ 20:30 - 21:30
Event Navigation

Հունիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան»-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի ամենասկանդալային ու ամենաէպոտաժային ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերն է: Հունիսի 17-ին՝ ժ. 20:30-ին, քննարկում ենք նրա ամենասկանդալային ֆիլմերից մեկը՝ «Մարթա»-ն (1974):
Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
17/06/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է նախապես դիտել
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
32-ամյա Մարթան մեծահարուստ ընտանիքի դուստրն է, ով զրկվելով կարեկից հորից և դեմ գնալով մոր ցանկություններին՝ ամուսնանում է Հելմութի հետ: Թվում է՝ նա վերջապես անկախանում է ընտանիքի լծից, սակայն շատ շուտով պարզվում է, որ Հելմութը ևս տարօրինակ հակվածություններ ունի: Մասնավոր ամուսնական զույգի օրինակով Ֆասբինդերն ասես հաջողեցնում է հանդիսատեսին ներկայացնել երկու սեռերի դարավոր հարաբերությունները՝ իրենց ողջ բարդությամբ ու հակասականությամբ: