
- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը․ Վարդ-Պատրիկյան Վերա․ առցանց ցուցահանդես
18/06/2020 - 20/06/2020
Event Navigation

«Նույնիսկ եթե նրանց անուններն անհետանան, նրանց թողած հետքը կմնա». 20-րդ դարի մոռացված կանայք։
Վարդ-Պատրիկյան (Պատրիկովա) Վերա Վասիլի
1897-1988թթ․
Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլին 20-րդ դարի ծագումով հայ գեղանկարչուհի է ում անձն ու գործունեությունը հանիրավի մոռացության է մատնված: Այս ցուցահանդեսի նպատակն է ուսումնասիրել նրա անձն ու գործունեությունը և որքանով հնարավոր է, փրկել նրա մշակութային ժառանգությունը կործանարար մոռացությունից: Վարդ Պատրիկյանի աշխատանքներում կա բովանդակություն, գրագիտություն, կոլորիտ: Հետաքրքիր և հարգանքի է արժանի նրա՝ ջրաներկին տիրապետելու տեխնիկան, ինչպես նաև այն ժամանակների և տարածաշրջանների ազդեցության հետևանքով ընդգծվող ոճային առանձնահատկությունը:
Վերա Վասիլիի դիմանկարը։ Աղբյուրը՝ meshok.net
Կենսագրությունը
Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլին ծնվել է 1897թ․ Վրաստանի Քութաիս քաղաքում։
1930թ․ ավարտել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան Ե․ Թադևոսյանի և Ե․ Լանսերի մոտ։ Առաջին անգամ վերջինիս աշխատանքները ցուցադրվել է Թբիլիսիում 1923թ․ Պանի անվան տակ։
1930-1938թթ․ ապրել և ստեղծագործել է Երևանում։
Ըստ «Հայ Կերպարվեստագետներ-համառոտ բառարան» (հեղ. Դ.Դզնունի, խմբ. Մ. Ղազարյան) գրքի՝ անհատական ցուցահանդեսներ ունեցել է
- Թաթարիայի Ելաբուկ քաղաքում 1949թ․
- Երևանում 1955,1964թթ․
- Մոսկվայում 1962թ․
- Թբիլիսիում 1965թ․
Սակայն այլ մանրամասներ չի նշվում այդ մասին։
«Օշական», թուղթ, ջրաներկ, մատիտ։ 20,8×28,5 սմ
Աղբյուր: Հայաստանի ազգային պատկերասրահի Շտեմարան
Հիմնական գործերից են «Բեկովի դիմանկարը», «Սևանի Նավահանգիստը», «Պիոները», «Լերմոնտովի տնակը», «Լվացարարները», «Օդային գիմնաստները», «Հինը և նորը», «Պուշկինը Բզովդալի լեռնացքում»։
Նկարել է դիմանկարներ Ա․ Երզնկյանին ,Մ․ Դուրգարյանին, Ն․ Պոգոդինին, Տ․ Մախմուրյանին, Հ․ Բեկնազարյանին։
Ենթադրվում է, որ կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում։
«Չինական Լապտերներ», Սոչի։ 1930-ականներ
Աղբյուր: Arteology.ru
Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլի ստորագրությունը
Աղբյուր: litfund.ru