Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում. Կատարինա Բլյումի խոշտանգված պատիվը (1975)

15/07/2020 @ 20:30 - 21:30

Հուլիսը Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբում նվիրվում է 1970-80-ականների գերմանական կինոյի նոր ալիքի ամենավառ նմուշներին: Եվ Ֆոլկեր Շլյոնդորֆի ու Մարգարեթե ֆոն Տրոտայի «Կատարինա Բլյումի խոշտանգված պատիվը» ֆիլմը՝ Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլի համանուն վեպի էկրանավորումը, միանշանակ 1970-ականների ամենասկանդալային ու ամենացայտուն գերմանական արվեստի գործերից մեկն է:
Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
15/07/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է դիտել նախապես
(օրինակ՝ այստեղ https://rb.gy/bg6b47)
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
1970-ականները քաղաքական լուրջ ցնցումների տասնամյակ էին Գերմանիայում, երբ մի ցայրահեղ ձախական կազմակերպություններն ահաբեկչական գործողությունների էին անցել, իսկ իշխանությունները, դրանց զսպելու նպատակով, գրեթե ծայրահեղ աջական մեթոդներ էին որդեգրել: Եվ ահա իր կամքից անկախ այս ամենի հորձանուտի մեջ է ընկնում երիտասարդ Կատարինա Բլյումը, ով սիրահարվելով ենթադրյալ հանցագործին՝ զոհն է դառնում ոստիկանության անողոք ճնշումների ու դեղին մամուլի անսպառ զրպարտության:

Details

Date:
15/07/2020
Time:
20:30 - 21:30