Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը. Մարիամ Ասլամազյան. Առցանց ցուցահանդես

25/06/2020 @ 14:00 - 27/06/2020 @ 18:00

Մարիամ Ասլամազյան (1907-2006 թթ.)

«Հերոսի գովերգը» նկարի վրա աշխատելիս, 1943 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Մարիամ Արշակի Ասլամազյանը ծնվել է 1907 թ. հոկտեմբերի 20-ին, Բաշ-Շիրակ գյուղում, Ալեքանդրոպոլից (ներկայումս Գյումրի) ոչ հեռու, ունեվորների ընանիքում: Հեղափոխությունից հետո իր ընտանիքը կուլակաթափ են անում, սակայն Մարիամը չի ընկճվում և մեծ ոգևորությամբ է ընդունում Հեղափոխության գաղափարները:

Ասլամազյանների տունը Բաշ-Շիրակում: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Հասմիկը իր աղջկա՝ Գյուլտի հետ և Սեդան՝ նստած, Սիմոնը, Մարիամը, Երանուհին՝ կանգնած: Երանուհի և Մարիամ Ասլամազյանները տարահանման ժամանակ պատահական հանդիպում են իրենց եղբորը: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Հետպատերազմյան շրջան, 1946 թ.: Մարիամը՝ ձախից, Երանուհին՝ աջից կանգնած: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում (ԵԳԱՏ)։ Իսկ 1927 թվականին առաջին անգամ մասնակցում է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում:

Ցուցահանդեսի ժամանակ, 1959 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

1930թ. տեղափոխվում է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտում է 1932 թվականին։

Սակայն իր ուսումնական կյանքը այդքան էլ հեշտ չի անցնում: Մարիամ Ասլամազյանին 13 անգամ իբրև օտար տարր դուրս են թողնում ինստիտուտից: Մարիամը կարողանում է հանդիպել Լենինի այրի` Նադեժդա Կրուպսկայային և պատմել այն ամբողջ անարդարությունների մասին, որոնց հանդիպում էին նմանատիպ ընտանիքների երեխաները, քանի որ նրանց արգելված էր սովորել բուհերում: Զարմանալով թէ ինչպես է երիտասարդ աղջիկը պայքարում ուսման և իր նպատակների իրականացման համար Ն. Կրուպսկայան  խոստանում է օգնել իրեն: Մի քանի օր անց  Ն. Կրուպսկայան հոդված է հրապարակում, որտեղ բառացի ասում է, որ Սովետական Միությունում կուլակների զավակները չպետք է պատասխան տան ծնողների մեղքերի համար: Այդ կերպ Մարիամ Ասլամազյանը փրկում է ոչ միայն իրեն և քրոջը, այլև նույն ճակատագրին արժանացած հազարավոր երիտասարդների:

  

Մարիամը և Երանուհին արվեստանոցում, 1960 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Մարիամը/ձախից/,Նիկոլայ Նիկողոսյանը, Երանուհին/աջից/ խմբակային ցուցահանդեսի ժամանակ: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Մարիամ Ասլամազյանի աշխատանքներում շատ ուժեղ է ժողովրդի կենցաղի, առօրյա կյանքի, հայկական բնության, պարի, երգի շունչը: Պատահական չէ, որ  նա միայն Սարյանին է համարել իր ուսուցիչը, չնայած որ երբեք չի սովորել նրա մոտ:

Ասլամազյան քույրերը Մարտիրոս Սարյանի հետ, 1963 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Վերջին տարիներին նա շատ է ճանապարորդել արտասահմանյան երկրներ` Հնդկաստան, Ճապոնիա, Աֆրիկա և այլ: Այդ երկրներից ստացված տպավորությունները իրենց արտացոլանքն են գտել իր կտավներում:

  

Մարիամը Գուրզուֆում. Նկարիչների միության տանը, 1974 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Մարիամը մոր հետ: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Կյանքի մեծ մասը Մարիամն ապրեց Մոսկվայում, իր աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենատարբեր ցուցասրահներում, պահվում են Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վենետիկի, Տոկիոյի, Դելիի  և այլ  թանգարաններում:

Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների շարքի համար նա արժանացել է Ջ.Ներուի անվան մրցանակի, որն իրեն անձամբ շնորհել է Ինդիրա Գանդին:

Մարիամը Ինդիրա Գանդիի հետ: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

«Արևելքն ինձ զարմացնում է:Այնտեղ պահպանվել են ազգային սովորույթները, որոնք հուզում են նկարչին իրենց անկրկնելի գունագեղությամբ»: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Այնուամենայնիվ Մ. Ասլամազյանի հայացքը միշտ ուղղված է եղել դեպի հայրենիք, իր աշխատանքների հավաքածուն նա կտակեց Հայաստանին:

1987թ. հիմնվեց «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Գյումրիում, որտեղ պահվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ:

   

«Պղպեղներ. Բոց» 1978թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

«Կոմիտաս», 1982 թ.: Նկարը տրամադրվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից:

Նյութի հեղինակ՝ Հենրիկ Համազասպյան

 

Details

Start:
25/06/2020 @ 14:00
End:
27/06/2020 @ 18:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival