Loading Events

« All Events

  • This event has passed.

Հանրային զրույց Յենս Գայգերի հետ

11/11/2019 @ 15:30 - 17:00

Ռոման, Իռլանդացին և Օկչան.
Փառատոնի ծրագրումը հոսքային մեդիայի դարաշրջանում

Տարօրինակ ժամանակներ են, այդ թվում նաև՝ կինոյում: Ներկայումս այնքան էլ հստակ չէ, թե ինչ է «կինոն» իրականում: Նույնիսկ ժամանակակից կինոյի կնքահայրերը, կարծես, փոփոխություն են զգում իրենց կինոաշխարհում: «Մարվելի» ֆրենչայզի բազմաթիվ ֆիլմերը կինո համարվու՞մ են: Ըստ Մարտին Սկորսեզեի՝ ոչ: Միաժամանակ, նույն ռեժիսորը համոզված է, որ Նեթֆլիքսի պես հոսքային մեդիահարթակն, անկասկած, կինեմատոգրաֆիական բովանդակության տարածք է:
Հապա փառատոնները՞: Ո՞րն է դրանց դերն այն աշխարհում, որտեղ գնալով ավելի շատ մարդկանց համար «ֆիլմ դիտելը» նշանակում է իրական կինոթատրոն գնալու փոխարեն «սթրիմինգից օգտվել»: Աշխարհ, որտեղ պրոդյուսերների ու ռեժիսորների համար կինոթատրոնները գնալով ավելի հազվադեպ են նպատակահարմար լինում որպես ֆիլմերի ցուցադրման տարածք:
Այս համատեքստում, կինոփառատոնների ծրագրման ռազմավարության առնչությամբ նախորդ, ներկա և հավանական ապագա մարտահրավերներն ու հնարավորությունները կքննարկվեն սույն զրույցում:
Կենսագրություն.
Յենս Գայգերը (*1980) Գերմանիայում՝ Համբուրգում բնակվող ցուցահանդեսների համադրող և փառատոններ ծրագրող է: Նա որպես ծրագրող աշխատում է ասիական ժամանակակից կինոյի, ինչպես նաև Համբուրգի կինոփառատոնի քաղաքական կինոյի համար: Նա նաև Կասելի փաստագրական կինոնկարի և վիդեոարվեստի փառատոնի ծրագրի խորհրդատուն է: Փառատոնից բացի՝ նա նաև համադրում է ֆիլմերի ծրագրեր և ցուցահանդեսներ կինոթատրոններում և արվեստի տարածքներում:

Մոդերատոր՝ Կարեն Ավետիսյան

 

Details

Date:
11/11/2019
Time:
15:30 - 17:00

Organizers

European Film Festival
Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map