
- This event has passed.
Դողան Աքանլը. Ընթերցում և քննարկում գրողի հետ
05/03/2020 @ 18:30 - 21:00
Event Navigation

Սիրով բոլորին հրավիրում ենք շատ յուրահատուկ միջոցառման:
Մարտի 5-ին Գյոթե կենտրոնում տեղի կունենա գերմանաբնակ թուրք գրող Դողան Աքանլու հետ հանդիպում-քննարկում:
Տարին մեկ անգամ «Գյոթե ինստիտուտը» մշակույթների միջև երկխոսության խրախուսման համար առանձին անհատների շնորհում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշան։ 2019 թվականին այդ պարգևին էր արժանացել Դողան Աքանլին։ Հատկանշական է, որ գրողին այդ շքանշանին էր առաջադրել Հայաստանը։
Դողան Աքանլին իր «լռել չկարողանալու» պատճառով Թուրքիայում հալածանքների է ենթարկվել և մի քանի անգամ բանտարկվել։ Դրանում իր դերն է խաղացել նաև իր գրքերում արծարծվող Հայոց ցեղասպանության թեման։ Գրողն իր վեպերում բացահայտ խոսում է Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իրեն միջնորդ համարում հայ և թուրք ժողովուրդների միջև և ցանկանում է հասնել երկու ժողովուրդների հաշտեցմանը։
Աքանլիի գրչին են պատկանում գերմանալեզու հետևյալ գրքերը՝ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Անհայր օրեր», «Ձերբակալություն Գրանադայում կամ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ», «Մոր լռությունը» պիեսը, ինչպես նաև «Մադոննայի վերջին երազը» վեպը, որից հեղինակը կընթերցի որոշ հատվածներ։
Միջոցառումը կլինի գերմաներեն և հայերեն:
Մարտի 5-ին, ժամը 18:30