Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Կեղծ շարժում»

27/01/2021 @ 20:30 - 22:00

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։

Արդյո՞ք նման միջոցառումների ժամանակ է հիմա: Այս հարցը վերաբերում է ժամանցին։ Փառատոնը, համերգը, գիրքն ու ցուցահանդեսը ժամանց չեն. սրանք մարդու կայացման, աճի, լինելու անհրաժեշտ պայմաններն ու ուղեկիցներն են: Նրանց ժամանակը միշտ է, տեղը՝ ամենուր։ Հենց իրենք են, որ հակակշիռ են սպառողական մտածողության կարծրատիպերի, որոնք տանում են դեպի քարացում, դեպի մահ։ Արվեստն ու գիտությունն են միայն, որ հակառակ ձգողականության բոլոր օրենքների՝ տանում են մեզ դեպի վեր ու դեպի վեհը, տանում են այնտեղ, որտեղ կարող ենք գտնել ճիշտ պատասխաններ ու ճիշտ ուղիներ։

«Կեղծ շարժումը» 1975-ին արժանացել է Գերմանական կինոակադեմիայի 6 ոսկե պարգևի: Անվանի գրող Պետեր Հանդկեի սցենարի հիմքում Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Վիլհելմ Մայստերի ուսման տարիները» վեպն է: Ֆիլմում երիտասարդ գրող Վիլհելմը (Ռյուդիգեր Ֆոգլեր), ջանալով ազատվել խեղդող առօրեականությունից, ձեռնարկում է մի ճամփորդություն՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ տարօրինակ կերպարների: Կինոնկարն սկսվում է Հյուսիսային ծովի մոտ՝ Գլյուքշտադթում, անցնում է ողջ Գերմանիայով և ավարտվում նրա ամենահարավային գագաթին՝ Ցուգշպիցեի վրա:
Առցանց կինոքննարկումը հունվարի 27-ին, ժամը 20:30
Zoom – https://cutt.ly/8hICMjL
ֆիլմը պետք է դիտել նախապես
օրինակ՝ այստեղ https://cutt.ly/kjFxogl
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ https://cutt.ly/FjnXp9G, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
27/01/2021
Time:
20:30 - 22:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan