Loading Events

« All Events

  • This event has passed.

Unsound Երևան փառատոն

21/09/2018 @ 20:00 - 22/09/2018 @ 5:00

Unsound-ը միջազգային էլեկտրոնային և փորձարարական երաժշտության փառատոն է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նրա ծննդավայր Կրակովոում։ Փառատոնը շրջում է Նյու Յորքով, Տորոնտոյով և Լոնդոնով: Անցած երեք տարիների ընթացքում Unsound Dislocation նախագիծը անցկացրել է փառատոններ Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Այս տարի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Dislocation-ի շրջագայության վերջնական կանգառը կլինի Երևանը։

Սեպտեմբերի 21-ին, Unsound-ը կտեղափոխվի Տերյան 91 հասցեում գտնվող Խորհրդային ժամանակաշրջանի նախկին տպարանի տարածք` մի ամբողջ գիշեր անցկացնելու փորձարարական և անդերգրաունդ ակումբային երաժշտության ներքո: Ներկայացնելով բեռլինցի տարբեր արվեստագետների, իսկ  լայնափի մեջտեղում The Bug-ն է՝ Մեծ Բրիտանիայից իր ծանր, խորաթափանց լայվով` լի աղմուկով, բասերով, ինչպես նաև իսրայելցի MC Miss Red-ը՝ հզոր ձայնով: Ծրագիրը ներառում է նաև Բեռլինում հիմնված ամերիկացի պրոդյուսեր Սիարա Բլեքի (Ciarra Black) բոցավառվող տեխնո սեթը, որին կհաջորդի Unsound-ի ռեզիդենտ DJ Olivia-ն՝ իր էքսկուրսով դեպի acid, տեխնո և ավելին, այնուհետև էկլեկտիկ սեթ Ռաբիհ Բիայնից (Rabih Beaini)` բաղկացած ջազի, Մերձավոր Արևելքի երաժշտության, տեխնոյի և փորձարարական երաժշտության էլեմենտներից: Իրանցի էլեկտրոնային երաժիշտ և սաունդ արտիստ Սոթեն կներկայանա իր հետաքրքրական լայվով, իսկ տեղական դաշտից իրենց պերֆորմատիվ շոուով կներկայանա «Սպեկտրում»-ը, ինչպես նաև Mveq-ը՝ իր power electronic երաժշտությամբ և Երևանում հաստատված իրանցի երաժիշտ Արաշ Ազադին` էքսպերիմենտալ սեթով։

Details

Start:
21/09/2018 @ 20:00
End:
22/09/2018 @ 5:00