Ձայնասկավառակի առցանց շնորհանդես. Jag.Bonnen.Barz (Բամբիռ, Դիտմար Բոննեն) – “Home”

2019 թ. հոկտեմբերին «Գյոթե կենտրոնը» կազմակերպեց Trio27 արտ-խմբի ցուցահանդեսը Գյումրիում:

Trio27-ը, ինչպես հուշում է անվանումը, երեք արվեստագետներից կազմված ստեղծագործական խումբ է՝

Դիտմար Բոննեն՝ կոմպոզիտոր, դաշնակահար, վիզուալ արտիստ:
Պետեր Հյոլշեր՝ քանդակագործ, լուսանկարիչ, վիդեո արտիստ:
Վազօ (Վազգեն Պահլավունի-Թադևոսյան)՝ նկարիչ-համադրող:

Նրանց ծանոթությունը սկսվել է 2006 թվականին Վազօյի և Դիտմար Բոննենի հանդիպումից: 2008 թվականին Վազօն հրավիրում է Դիտմար Բոննենին և Պետեր Հյոլշերին մասնակցելու Գյումրու միջազգային բիենալեին: Անցած տասը տարիների ընթացքում trio27-ը ունեցել է մի շարք ցուցադրություններ Գերմանիայում, Ֆրանսիայում և Հայաստանում, իրականացրել բազմաթիվ արտ-նախագծեր:

Trio27 արտ-խմբի աշխատանքներին կարող եք ծանոթանալ իրենց կայքում՝

https://trio27.com/

2019 թվականի սեպտեմբերի 21-ից 29-ը Քյոլնում համատեղ աշխատեցին trio27-ի անդամները և ձայնագրությունների համար այնտեղ գտնվող երկու հայաստանցի երաժիշտներ Գագիկ (Ջագ) և Նարեկ Բարսեղյանները (Բամբիռ): Այդ համատեղ աշխատանքի արդյունքում և «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ ստեղծվեց և ձայնագրվեց արվեստագետների համատեղ ձայնասկավառակը, որը արդեն հնարավոր է առցանց ներկայացնել:

“Home” – այսպես է կոչվում ձայնասկավառակը, որին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝  🎼 🎧 

https://dietmar-bonnen.com/trio-jag-bonnen-barz.php