ԻմPower նախագիծ

Սեպտեմբերի 3-ից 7-ը տեղի ունեցավ Grips թատրոնի և Միհր թատրոնի համատեղ աշխատարանը, որի գաղափարն ու մտահղացումն առաջարկել էր Կանանց Իրավունքների Տուն ՀԿ-ն՝ Կարինե Դավթյան Ամիրբեկյանի գլխավորությամբ։
Ծրագրի շրջանակներում Բեռլինի GRIPS թատրոնի մեր գործընկերներն՝ Ջոաննա Մանդալյանն և Միրիամ Վալտերը, խմբի հետ իրականացրին փորձի փոխանակման աշխատանքներ:
Ծրագրի հիմնական նպատակն է ցուցադրել կանանց կյանքի փորձառությունները ներկայացման մեջ՝ բացահայտելով փոխակերպող հնարավորություններն ու լուծումները սոցիալական անարդարությունների և անհավասարությունների ուսումնասիրման միջոցով:
Ծրագրի երկրորդ փուլը ներկայացման տեսքով իրականացվեց նոյեմբերին՝ Գյումրիում փոքրիկ ներկայացման տեսքով։