Անտուան Վագներ, «Հուզական վերլուծություն»

Գյոթե կենտրոնը այս տարի նույնպես իր մասնակցությունն ունեցավ ԱՐԷ կատարողական արվեստների փառատոնին: Համատեղ ջանքերով Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական, ամերիկյան արվեստագետ Անտուան Վագների «Հուզական վերլուծություն» ցուցահանդեսը, որը հանդիսատեսին հասանելի էր Հայաստանի Ազգային Պատկերասրահում ապրիլի 6-ից 30-ը: Միջոցառման շրջանակներում Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ նաև հանդիպում-քննարկում արվեստագետի հետ:

Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն էր ընձեռում այցելուին հետազոտել արվեստագետի զգացմունքներն ներկայացված աշխատանքից դուրս, և հետմուտ լինել սեփական կարծիքին: Ավելին, այն հնարավորություն է ստեղծում՝ հենվելով արվեստի և նոր տեխնոլոգիաների վրա ապահով կերպով կիրառել պրագմատիկ, էմպիրիկ և ազատ մեթոդներ, և ոգեշնչվելով հոգեբանության մեջ կիրառվող գործիքներից (որպես ոգու գիտելիք), համարձակորեն ուսումնասիրել առարկան, մասնատել այն, փորձարկել ու համեմատել օբյեկտիվ իրականության հետ, հետևել անորոշ վարկածների և սեփական անդրադարձ առաջարկել:

«Հուզական վերլուծություն» անվամբ իր նախագծում Անտուան Վագները ներշնչվել է Վարդգես Սուրենյանցի «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավից:

«Ես ինձ կբնութագրեի իբրև անկախ կինոռեժիսոր, որ փորձեր է անում պատմություններ պատմել՝ սովորական կինոդիտման վայրերից դուրս» – Անտուան Վագներ: