Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Երևանում «Գյոթե կենտրոնը», առաջնորդվելով պատկան մարմինների ցուցումներով, մինչև ապրիլի վերջը ժամանակավորապես փակ կլինի։
«Գյոթե կենտրոնն» իր հերթին փորձում է անել ամեն բան՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և մեր այցելուների առողջությունը պաշտպանելու համար։ Մենք առաջնորդվում ենք ամբողջ աշխարհում «Գյոթե ինստիտուտի» ձեռնարկած միջոցներով և տեղում պատկան մարմինների ցուցումներով։ Մենք ջանքեր ենք գործադրում գերմաներենի պարապմունքները օնլայն կազմակերպելու համար։ Շնորհակալ ենք ցուցաբերած ըմբռնման և համբերության համար։ Առո՛ղջ եղեք։
Մշակութային միջոցառումներ
Մինչև ապրիլի վերջ «Գյոթե-կենտրոնում» միջոցառումներ տեղի չեն ունենա։ Դրա փոխարեն մենք մեր պաշտոնական կայքում կառաջարկենք այլընտրանքային օնլայն տարբերակ, իսկ գերմաներեն սովորելու կամ կարդալու համար կարող եք օգտվել մեր օնլայն գրադարանից։
Գրադարան
Գերմանական ընթերցասրահը նույնպես մինչև ապրիլի վերջ փակ կմնա։ Խնդրում ենք օգտագործեք մեր օնլայն գրադարանը։
Ընդհանուր տեղեկություններ
Հարցերի և առաջարկների համար կարող եք կապ հաստատել info@goethe-zentrum.am էլեկտրոնային փոստով։