Միխայիլ Չեխովի Միջազգային թատերական աշխատարան Գորիսում

Թեք Տեղ թատերական խմբակի հետ հաջող համագործակցության արդյունքում այս տարի մարտի 6-11-ը Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Միխայիլ Չեխովի միջազգային թատերական աշխատարան: Աշխատարանը վարում էին Ուլրիխ Մայեր-Հորշը (դերասան և ռեժիսոր, Համբուրգից) և Վլադիմիր Տարասյանցը (դերասան և ռեժիսոր, դոցենտ, Համբուրգից)՝ անդրադառնալով Մ․ Չեխովի «Օբյեկտիվ մթնոլորտի», «Հերոսի անհատական մթնոլորտը» և «Անկանշկանդության, ձևի, գեղեցկության և ամբողջության» հայեցակարգերին: Աշխատարանին մասնակցում էին շուրջ 21 հոգի, որոնցից հինգը ժամանել էին Երևանից, իսկ բոլոր մյուս մասնակիցները  Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ և ուսանողներ էին: Խումբը 5 օր շարունակ ջանասիրաբար աշխատեց տարբեր վարժությունների և փոքրիկ բեմադրությունների շուրջ: Աշխատարանի մասնակիցները դրական գնահատեցին աշխատանքի արդյունքերը՝ հույս հայտնելով, որ նման միջմշակութային նախաձեռնությունները կունենան շարունակական բնույթ:

Ստորև ներկայացնում ենք մի քանի նյութ աշխատարանի վերաբերյալ:

Վարպետության դասեր՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում