Ադոլֆ Դիռ. Լուսանկարներ Կովկասից

Վրաստանի Գյոթե ինստիտուտի, պետական գրականության թանգարանի և Մյունխենի Հինգ Մայրցամաքներ թանգարանի հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 23-ին բացվեց Ադոլֆ Դիռի լուսանկարների ցուցահանդեսը։
Ադոլֆ Դիռը եղել է ոչ միայն առաջնակարգ կովկասագետ ու ազգագրագետ, այլև` 20-րդ դարի սկզբին գործել է որպես տարածաշրջանի ֆոտովավերագրող։ Նա նորարարական աշխատանք է կատարել կովկասյան լեզուների հետազոտության բնագավառում և` կովկասյան գրականության, քերականությունների ու հեքիաթների հրատարակման գործում։
Շշմեցուցիչ լուսանկարները պահպանվում են Մյունխենի Հինգ մայրցամաքներ թանգարանում, որտեղ Դիռը 1913 թվականից մինչև իր մահն աշխատել է որպես ֆոնդապահ։
Այս ցուցահանդեսը հնարավոր դարձավ իրականացնել շնորհիվ դոկտոր Միխայելա Ափելի փորձաքննության և դոկտոր Լաշա Բակրաձեի (Թբիլիսիի գրականության թանգարանի տնօրեն) գործիմաց կուրատորության։
Ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս ծանոթանալու Կովկասում այն ժամանակ ապրող բազմաթիվ ժողովուրդների կենսակերպին ու սովորույթներին։
Ցուցահանդեսը հասանելի կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։