Հոկտեմբերի 30-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է «Գյուտերի երկիր» բազմաբովանդակ ցուցահանդեսը։
Գյուտերն «Արտադրված է Գերմանիայում» ոչ միայն պատմական նշանակություն ունեն, այլ նաև հեռանկարային:
Գյոթե ինստիտուտը Ֆրաունհոֆերի ընկերակցության և Մաքս Պլանկի ընկերակցության հետ համատեղ նվիրում է սեփական ցուցահանդեսը «Գերմանիա գյուտարարների երկրին»:
Այսիպով, Գյոթե ինստիտուտը՝ Ֆրաունհոֆերի ընկերակցության և Մաքս Պլանկի ընկերակցության հետ համատեղ նախաձեռնել է մի ցուցահանդես, որը նվիրված է գյուտարար Գերմանիային: Ցուցահանդեսում ներկայացված են ինֆորմատիկայի, էներգետիկայի, ավտոմոբիլաշինության, հաղորդակցության, բժշկության, օպտիկայի յոթ թեմատիկ ոլորտները: Կան ցուցանմուշներ, պաստառներ, գործնական տարրեր, ֆիլմեր և աուդիոկայաներ՝ այցելուներին խթանելու և տեղեկացնելու համար: Կա նաև առանձին բաժին Գերմանիայում ուսանելու և հետազոտելու վերաբերյալ:
Ցուցահանդեսը գերմաներեն և հայերեն է։ 15 -ից 25 տարեկան բոլոր երիտասարդները սիրով հրավիրված են այցելելու այս հետաքրքիր և տեղեկատվական ցուցահանդեսին: Այն տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 27 Երևանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում:
Ցուցահանդեսի մասին անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ։