Հրաշալի՜ նորություն ունենք։ Գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիան գալիս է Հայաստան, և իր այցի շրջանակներում կներկայացնի իր «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք» վեպը։
Իր դեբյուտային վեպում Լաուրա Ցվիրտնիան պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնք հեռացել են իրենց հայրենիքից՝ այլ տեղում նոր հայրենիք գտնելու համար։ Այս գրքի հերոսները տարբեր անուններ ունեն, խոսում են տարբեր լեզուներով, բայց միևնույն է, նրանց մի բան է միավորում․ նրանք բոլորն էլ տենչում են գտնել մի վայր, որը տուն կդառնա նրանց համար։ Գիրքն անդրադառնում է ոչ միայն գաղթականների փորձառության բարդ խնդիրներին, այլ նաև Թուրքիայում հայոց ցեղասպանության ցավալի պատմությանը։ Հեղինակը յուրահատուկ և հուզիչ կերպով պատմում է այն մասին, թե ինչ է նշանակում գտնվել հասարակության եզրին։ Եվ ինչ է նշանակում ունենալ մի պատմություն, որն ուրիշների հետ կիսել չես կարող։
Գերմանիայի դեսպանատան, Գյոթե կենտրոնի և Բեռլին Արտ հյուրանոցի հրավերով Լաուրա Ցվիրտնիան երկու ընթերցում կունենա Հայաստանում, նոյեմբերի 29-ին Գյումրիում և 30-ին Երևանում։ Ընթերցումներից հետո տեղի կունենան պանելային քննարկումներ հեղինակի և գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Դրանից հետո տեղի կունենան պանելային քննարկումներ․ Գյումրիում՝ Լաուրա Ցվիրտնիայի, գրականության ոլորտի ներկայացուցիչների և հյուրերի հետ։ Քննարկումը կվարի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը։
Երևանում՝ Լաուրա Ցվիրտնիայի, գրքի թարգմանիչ Մարիամ Գուրզադյանի և գրական գործակալ Արևիկ Աշխարհոյանի հետ։ Քննարկումը կվարի Հայաստանի ՓԵՆ-ի տնօրեն, գրող Արմեն Հայաստանցին (Օհանյան)։
Ընթերցումներն ու քննարկումները կլինեն գերմաներեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Միջոցառումները կազմակերպել է Գերմանիայի դեսպանությունը՝ Գյոթե կենտրոնի և Բեռլին Արտ հյուրանոցի հետ համագործակցությամբ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 18։00-ին
Բեռլին Արտ հյուրանոց, Գյումրի
Հաղթանակի պող․ 25
Նոյեմբերի 30-ին, ժամը 19։00-ին
Երևանի Գյոթե կենտրոնում
Մհեր Մկրտչյան 1
Մուտքն ազատ է։