DigiCamp եռամրցաշար-ճամբար

Հուլիսի 13-ին մեկնարկեց  #DigiCamp եռամրցաշար-ճամբարը Դիլիջանում, որը նախաձեռնել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Գյոթե կենտրոնի հետ համատեղ  և որի նպատակն էր նպաստել 14-17տ դպրոցականների նորարարական գաղափարների (նաեւ արդեն ստեղծված նախագծերի) առաջխաղացմանը՝ միաժամանակ կարեւորելով մշակութային ժառանգության փոխանցումը եւ մարմնակրթության զարգացումը։
Ճամբարին մասնակցում էին ընդհանուր առմամբ 190 դպրոցականներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Ճամբարի խորագիրն էր՝ «Միտք-Մշակույթ-Մարմնակրթություն»: Այն տևեց մինչև հուլիսի 25-ը և հնարավորություն տվեց մասնակից երիտասարդներին աշխատել և զարգացնել իրենց նորարարական գաղափարներն ու նախագծերը։ Ճամբարը նաև հիանալի հնարավորություն ընձեռեց բաց երկխոսության, թիմային աշխատանքի, փորձի ու գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ապագայի համար նոր կապեր ու ընկերական հարաբերություններ ստեղծելու հարցում:
Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Արևելյան Գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։