Loading Events

« All Events

  • This event has passed.

«Փախուստ դեպի կյանք», ռեժ․ Վիլանդ Շփեք

18/09/2018 @ 8:30 - 22:00

Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: «Գյոթե կենտրոնի» հրավերով փառատոնի պատվավոր հյուրն ու ժյուրիի անդամը կլինի հայտնի գերմանացի ռեժիսոր Վիլանդ Շփեքը: Նա և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

18.09. 2018, ժամը 20:45 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ

20.09.2018 ժամը 17:45 Ուջանի դպրոց

«Փախուստ դեպի կյանք» (Գերմանիա), ռեժ․ Վիլանդ Շփեք և Անդրեա Վայս, 85 րոպե

Details

Date:
18/09/2018
Time:
8:30 - 22:00