
- This event has passed.
«Արևոտ գիշեր», ռեժ․ Սոսո Դումբաձե
19/09/2018 @ 20:30 - 22:30
Event Navigation
Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: «Գյոթե կենտրոնի» հրավերով փառատոնի պատվավոր հյուրն ու ժյուրիի անդամը կլինի հայտնի գերմանացի ռեժիսոր Վիլանդ Շփեքը: Նա և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:
Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:
18.09.2018, ժամը 17:45 Ուջանի դպրոց
19.09.2018, ժամը 20:45 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ
«Արևոտ գիշեր» (Գերմանիա, Վրաստան), ռեժ․ Սոսո Դումբաձե, 85 րոպե