- This event has passed.
Կինոակումբ․ Վերջին մարդը
30/01/2019 @ 19:30 - 21:30
Event Navigation
Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու
Արտադրման տարեթիվ՝ 1924
Տևողությունը՝ 1 ժամ 29 րոպե
Լեզուն՝ գերմաներեն, հայերեն
Մուտքն ազատ է
Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուն կինոյի պատմության ամենանորարար ու ամենահնարամիտ ռեժիսորներից է, իսկ «Վերջին մարդը» ֆիլմը՝ նրա մեծագույն ձեռքբերումներից: Պարզ և հուզիչ մի պատմություն հյուրանոցային պորտյեի մասին, ում օրերից մի օր ազատում են աշխատանքից: Քաղաքի աղքատ թաղերից սերող այս ալեհեր մարդու և նրա չքավոր հարևանների համար շքեղ հյուրանոցում մեծահարուստների առաջ դուռ բացելը սոցիալական բարձր կարգավիճակի նշան էր, և այժմ կորցնելով պաշտոնը՝ նա կորցնում է արժանապատվությունն՝ արժանանալով մարդկանց ծաղրին: Մուռնաուն այս ֆիլմում հրաժարվել է բացատրական տիտրերից և բացառապես կինոխցիկի գլխակորույս շարժումների ու խոշոր պլաների միջոցով հաջողացնում է փայլուն փոխանցել խեղճացած հերոսի հոգեվիճակը:
Ինչպես միշտ՝ ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոռեժիսոր ու կինոգետ Գարեգին Զաքոյանը: