![Loading Events](https://goethe-zentrum.am/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Ֆիլմակումբ․ Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան
27/02/2019 @ 19:30 - 22:00
Event Navigation
![](https://goethe-zentrum.am/wp-content/uploads/2019/02/48405543_2228268163884674_2850053951603081216_o.jpg)
Ռեժիսոր՝ Վալթեր Ռութման
Արտադրման տարեթիվ՝ 1927
Տևողությունը՝ 1 ժամ 5 րոպե
Լեզուն՝ գերմաներեն, հայերեն
Մուտքն ազատ է
1927 թվականին էկրաններ բարձրացած «Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան» ֆիլմը Գերմանիայի մայրաքաղաքի միջպատերազմյան կյանքի և տրամադրությունների վավերագրական ցնցող վկայություն է: Ռեժիսոր Վալթեր Ռութմանի աշխատանքը միայն նրանով չէ արժեքավոր, որ կինոժապավենի վրա անմահացրել է բեռլինյան այնպիսի կառույցներ, որոնք կավերվեն 1945 թվականի ռմբակոծությունների ժամանակ: Ռութմանին հաջողվել է փոխանցել Բեռլինի շունչը, ներթափանցել մեծ քաղաքի ամեն մի անկյուն՝ մեզ ցուցադրելով շռայլությունն ու աղքատությունը, կենսուրախությունն ու հուսահատությունը՝ ի վերջո կերտելով Բեռլին քաղաքի ճանաչելի և շոշափելի կերպարը: Այս ֆիլմը 1920-ականներին տարածված «քաղաքային սիմֆոնիա» ժանրի լավագույն օրինակն է: