Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց քննարկում. Մարիա Բրաունի ամուսնությունը (Ֆասբինդեր, 1979)

03/06/2020 @ 20:30 - 21:30

Հունիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան»-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի ամենասկանդալային ու ամենաէպոտաժային ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերն է: Առաջինը քննարկում ենք նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Մարիա Բրաունի ամուսնությունը» (1979):

Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
03/06/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է նախապես դիտել

Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Այս ֆիլմում Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլում նորապսակ Մարիա Բրաունը (Հաննա Շիգուլա), ամուսնու՝ Հերմանի (Կլաուս Լյովիչ) հետ ընդամենը կես օր անցկացնելուց հետո, ճանապարհում է վերջինիս ճակատ: Հետպատերազմյան, կործանված Գերմանիայում գոյատևելու համար Մարիան ստիպված է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել՝ գործի դնելով իր սառնասիրտ խորամանկությունն ու բնական հմայքը, մշտապես հուսալով ի վերջո վերամիավորվել անհայտ կորած Հերմանի հետ:

Details

Date:
03/06/2020
Time:
20:30 - 21:30

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map