Loading Events

« All Events

  • This event has passed.

ԿԻՆ Կինոփառատոն 2021

29/11/2021 @ 19:00 - 21:00

18-ամյա ԿԻՆ-ը իր տարիքին հատուկ նպատակասլացությամբ հետևում է իր երազանքներին:
Այս տարի կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 29-ին:
Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 19:00֊ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում ​(հասցե՝ Մելիք​ ​Ադամյան,​ ​2/2)։
Բացման արարողությանը կհետևի մրցութային ծրագրի ֆիլմերի ցուցադրությունը՝
«Նախշուն», Ռեժ.՝ Լուսինե Զաքարյան, վավերագրական, Հայաստան, 6 րոպե
«Երբ աշունը հեռանում է», Ռեժ.՝ Ռեյչել Գավի, խաղարկային, Իսրայել, 20 րոպե
«Թեհրանում առաստաղի տակ», Ռեժ.՝ Քիմիա Էյզադ Փանահ, խաղարկային, Գերմանիա/Իրան, 23 րոպե
«Լսի՜ր մեզ, բաղձալի՛ ազատություն», Ռեժ.՝ Հելեն Իսպիրյան, խաղարկային, Գերմանիա, 11 րոպե
«Շնորհավոր Նոր Տատի», Ռեժ.՝ Նատալյա Միրզոյան, անիմացիա, Ռուսաստան, 8 րոպե
Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ (ականջակալների միջոցով) և անգլերեն ենթագրերով։
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։
Բացման ֆիլմերը հասանելի կդառնան kinfestival.com-ում այս ցուցադրությունից հետո։
ԿԻՆ 18-րդ միջազգային կինոփառատոնն իրականություն է շնորհիվ մշակույթի և կրթության ոլորտին միջազգային օգնության ֆոնդի, Երևանում Գյոթե ինստիտուտին, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարությանը, Բոշի հիմնադրամին, Ս. Ֆիշերի հիմնադրամին, Ֆրանսիայի դեսպանությունը Հայաստանում, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին, Օրիֆլեյմին:

Details

Date:
29/11/2021
Time:
19:00 - 21:00

Organizer

KIN International Womens Filmfestival

Venue

AGBU