- This event has passed.
Համերգաշար՝ նվիրված Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին
17/09/2020 @ 19:00 - 21:00
Event Navigation
«Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները». համերգաշար՝ նվիրված գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:
Մեծանուն դասականի հոբելյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տոնում են համերգաշարով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կկատարվեն Մաեստրոյի սոնատներից՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի և ջութակահար Կարեն Շահգալդյանի կողմից:
Հոբելյանական համերգաշարի երկրորդ համերգը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում:
Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը: