- This event has passed.
Ոսկե ծիրան 17-րդ միջազգային կինոփառատոն՝ գերմանական ֆիլմերի ծրագիր
09/11/2020 @ 18:00 - 26/11/2020 @ 21:00
Event Navigation
Երեւանի #ՈսկեԾիրան 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում նոյեմբերի ընթացքում գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի, որը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 30-ամյակին։
Երևանում Գյոթե կենտրոնը ավանդաբար աջակցում է փառատոնին, եւ փառատոնային բազում ծրագրեր իրականություն են դառնում հենց այդ համագործակցության շնորհիվ։ Սերտ համագործակցությունը կշարունակվի նաեւ այս տարի, եւ 17-րդ փառատոնի շրջանակում գերմանական հատուկ ծրագրի ընթացքում կցուցադրվի 5 ֆիլմ։
Գերմանական ֆիլմերի ծրագիրը կբացվի գերմանացի հայտնի ռեժիսոր Քրիստիան Փեցոլդի վերջին՝ «Ունդին» ֆիլմի երեւանյան պրեմիերայով։ Ֆիլմը 2020-ին ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 18։00 KinoPark կինոթատրոնում։
Գերմանական ֆիլմերի ծրագրի շրջանակում կներկայացվեն նաեւ Ալլա Կովգանի «Քանինգհեմ» կինոնկարը, որը յուրատեսակ 3D վավերագրություն է պարի ասպարեզում հայտնի Մերս Քանինգհեմի մասին, Բեռլինալեում 2020-ին «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» մրցանակի արժանացած Մելանի Վալդեի «Մերկ կենդանիներ» ֆիլմը, Լուքաս Ռայթերի «Համբի» վավերագրական բնապահպանական կինոնկարը եւ սերբագերմանական համատեղ արտադրության մրցանակակիր Սրջան Գոլուբովիչի «Հայր» ֆիլմը։
Կինոցուցադրությունները կկայանան նոյեմբերի 9-26-ն ընկած ժամանակահատվածում «Կինոպարկ եւ Cinema Star Armenia
կինոթատրոններում։
կինոթատրոններում։
Որպես Գերմանական ֆիլմերի ծրագրի մի մաս, կկազմակերպվի նաեւ Քրիստիան Պետցոլդի հետ առցանց զրույցը, որը հասանելի կլինի փառատոնի կայքում եւ կհեռարձակվի սոցիալական հարթակներով `ավելի լայն լսարանի համար: