Loading Events

« All Events

  • This event has passed.

Ոսկե Ծիրան, գերմանական ֆիլմերի ծրագիր, «Հայր»

12/11/2020 @ 18:00 - 20:00

Նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ին, #KinoPark և նոյեմբերի 26-ին, ժամը 20:00-ին #CinemaStar կինոթատրոններում կկայանա սերբագերմանական համատեղ արտադրության մրցանակակիր Սրջան Գոլուբովիչի «Հայր» ֆիլմի ցուցադրությունը։
🎬 ՀԱՅՐ | OTAC | FATHER
Սերբիա/Ֆրանսիա/Գերմանիա/Խորվաթիա/Սլովակիա/Բոսնիա և Հերցեգովինա, 2020, 120 րոպե
Սերբական փոքրիկ քաղաք: Երկու երեխաների հայր Նիկոլան օրավարձու բանվոր է: Երբ նրա կինն աղքատությունից ու սովից հուսահատ քայլի է դիմում, Նիկոլային ստիպում են երեխաներին հանձնել սոցիալական ծառայություններին: Երեխաները խնամակալների մոտ կմնան, մինչև հայրը կարողանա զավակներին մեծացնելու պատշաճ պայմաններ ապահովել: Չնայած Նիկոլայի մեծ ջանքերին ու մի շարք բողոքարկումներին, սոցիալական ծառայությունների կենտրոնի ղեկավարը հրաժարվում է վերադարձնել երեխաներին, եւ հոր վճակն անհույս է թվում: Բայց երբ Նիկոլան պարզում է, որ տեղական վարչությունը կարող է կաշառված լինել, որոշում է ոտքով կտրել Սերբիան եւ Բելգրադում իր գործն ուղղակի ներկայացնել նախարարությանը: Ի հեճուկս ամեն ինչի՝ սիրուց ու հուսահատությունից դրդված այս հայրը մտադիր չէ հրաժարվել արդարությունից եւ իր երեխաներին մեծացնելու իրավունքից:

Details

Date:
12/11/2020
Time:
18:00 - 20:00

Organizers

Golden Apricot Filmfestival
Goethe-Zentrum Eriwan