![Loading Events](https://goethe-zentrum.am/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Կին կինոփառատոն՝ «Մոռացված անուններ» կինոալմանախի ցուցադրություն
12/12/2020 @ 15:00 - 16:00
![](https://goethe-zentrum.am/wp-content/uploads/2020/12/130717533_3468077516646399_2431757869059143327_n.jpg)
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը՝ 15։00-ին, Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա «Մոռացված անուններ» կինոալմանախի ցուցադրություն՝ «Կին» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ «Մոռացված անուններ» կինոալմանախը ստեղծվել է «Գյոթե կենտրոն Երևան»-ի կազմակերպած «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ» սցենարի զարգացման դասընթացի արդյունքում։ Ֆիլմը ստեղծվել է չորս հեղինակների կողմից և պատմում է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի, նկարչուհի Վերա Վարդ Պատրիկյանի, պարուհի Արմեն Օհանյանի և ճարտարապետ Ցողիկ Արաբյանի մասին։ Տևողությունը՝ 52 րոպե։
Մուտքն ազատ է։