Loading Events

« All Events

  • This event has passed.

Ցուցահանդես «Հանուն խաղաղության և վերականգման»

14/12/2020 @ 10:00 - 16/12/2020 @ 18:00

Դեկտեմբերի 14-ից 16-ը Մյունխենի «Broke» ցուցասրահում տեղի կունենա «Հանուն խաղաղության և վերականգման» ցուցահանդեսը, որն իրականացվել է Գուրբան նախագծի շրջանակներում և Գյոթե կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

Այս ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն տալ արվեստագետներին ներկայացնելու իրենց արվեստn այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ձեռք մեկնելու բոլոր այն մարդկանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են ամեն ինչ:

Արվեստի միջոցով մենք մարդասիրական օգնություն ենք տրամադրում Արցախի պատերազմից փրկվածներին, ովքեր ստիպված են կրկին ամեն ինչ սկսել զրոյից: Ուստի Գերմանիայից, Հայաստանից, Արցախից և այլ երկրներից նկարիչներ են համախմբվել ՝ նպաստելու խաղաղությանն ու վերականգնմանը:

Դարձեք այս նախաձեռնության մի մասը և ձեր ներդրումն ունեցեք հանուն մարդկության:

Details

Start:
14/12/2020 @ 10:00
End:
16/12/2020 @ 18:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
GUrban

Venue

Galerie Broke, München