Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց համերգ-պերֆորմանս // Երևանի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոն

27/01/2021 @ 19:00 - 21:00

Երևանի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հունվարի 27-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հատուկ միջոցառում կիրականացնի:
Երեկոյին տեղի կունենա 2020 թվականի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, մանրամասներ կներկայացվեն 2021 թվականի փառատոնի ծրագրերի վերաբերյալ, կկազմակերպվի Վրեժ Քասունու երգիծանկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի:
Նույն օրը կցուցադրվի գերմանացի երգիծանկարիչ Ռեյնհարդ Կլայսթի և հայկական FIX (Freedom is Expensive) խմբի համատեղ համերգ-պերֆորմանսը, որն իրականացվել է Գյոթե կենտրոնի հետ համագործակցության շրջանակում։
Միացեք մեզ վայելելու այս յուրահատուկ ձևաչափի պերֆորմանսը։

Details

Date:
27/01/2021
Time:
19:00 - 21:00

Organizers

ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan
Goethe-Zentrum Eriwan

Venue

LOFT