Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Մարիա Բրաունի ամուսնությունը»

20/01/2021 @ 20:30 - 22:00

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։

Համաշխարհային կինոյի պատմության մեծագույն խուլիգան Ռայներ Վերներ Ֆասբինդերի լեգենդար այս ֆիլմում Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլում նորապսակ Մարիա Բրաունը (Հաննա Շիգուլա), ամուսնու՝ Հերմանի հետ ընդամենը կես օր անցկացնելուց հետո, ճանապարհում է վերջինիս ճակատ: Հետպատերազմյան, կործանված Գերմանիայում գոյատևելու համար Մարիան ստիպված է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել՝ գործի դնելով իր սառնասիրտ խորամանկությունն ու բնական հմայքը, մշտապես հուսալով ի վերջո վերամիավորվել անհայտ կորած Հերմանի հետ:
Առցանց կինոքննարկումը հունվարի 20-ին, ժամը 20:30
Zoom – https://cutt.ly/8hICMjL
ֆիլմը պետք է դիտել նախապես:
օրինակ այստեղ՝ https://cutt.ly/ejUCV1j
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ https://cutt.ly/FjnXp9G, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

 

Details

Date:
20/01/2021
Time:
20:30 - 22:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan